«Հասարակության խնդիրները սկիզբ են առնում մանկությունից»․ Իրինա Ալեվերտը «Բուն TV»-ի երթերում ներկայացրել է «Գլոբալ թու Լոքալ»-ի գործունեությունը
Ի՞նչ նպատակով են անցկացվում «Գլոբալ թու Լոքալ» հասարակական կազմակերպության՝ «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովները, ի՞նչ արդյունքներ են գրանցվել այս տարիների ընթացքում, ինչո՞ւ է ընտրվել բուլինգի դեմ պայքարի շվեդական փորձը․ այս և ՀԿ գործունեության վերաբերյալ մի շարք հարցերի «Բուն TV»-ի «Բուն զրույց․ կրթություն» հաղորդման ընթացքում անդրադարձել է «Գլոբալ թու Լոքալ» ՀԿ հիմնադիր տնօրեն Իրինա Ալեվերտը։
Հարցազրույցի ընթացքում նա ընդգծել է, որ կազմակերպությունն իր գործունեության առանցքում համապարփակ մոտեցումն է՝ դիտարկվում է ոչ միայն երեխան, այլև դասարանը, դպրոցը, անհատական մոտեցումը, համայնքի դերը։
«Դպրոցը հասարակության փոքր մոդել է․ այդտեղ պետք է երեխաներին սովորեցնենք՝ ինչ է միմյանց հարգելը։ Թվում է հասարակ բան է, բայց իրականում շատ բարդ է սրան հասնելն ու այդ փոքր մոդելը հասարակության մեջ իրականացնելը՝ այն դարձնելով ապրելաձև։ Հասարակության խնդիրները սկիզբ են առնում մեր դպրոցից և մանկությունից, երբ մեծահասակները չեն սովորեցնում երեխաներին, որ հարաբերությունների հիմքում հարգանքն ու միմյանց հանդեպ հոգատարությունն է»,-նշել է Իրինա Ալեվերտը։