Իրինա Ալեվերտն անդրադառնում է բուլինգին և դրա ազդեցությանը «AYBPOD» փոդքասթում

«Գլոբալ թու Լոքալ» կազմակերպության հիմնադիր տնօրեն Իրինա Ալեվերտը «Այբփոդ» փոդքաստում անդրադառնում է բուլինգի թեմային։ Բուլինգը վերաբերում է շարունակական բռնությանը կամ ծաղրանքին, որը երեխայի նկատմամբ կիրառվում է դպրոցում հասակակիցների կողմից:

Իրինայի խոսքով, տարիներ առաջ պետական կառույցներն իրեն վստահեցրել են, որ Հայաստանում բուլինգի հետ կապված ծրագրերի կարիք չկա, քանի որ կարծում էին, որ այդ երևույթը գոյություն չունի: Այնուամենայնիվ, բուլինգը միշտ էլ առկա է եղել, թեև այն չունի հստակ անուն: Աշխարհի տարբեր երկրներում մշակված ռազմավարությունները նպատակ ունեն նվազագույնի հասցնել բուլինգը, այլ ոչ թե ամբողջությամբ վերացնել այն: Այս մոտեցումը հեշտացնում է որակյալ կրթությունը:

Դպրոցական կրթության կազմակերպման պատասխանատվությունը կրում են ոչ միայն ուսուցիչները, այլև ծնողներն ու աշակերտները: Հայաստանում այս խնդրի հաղթահարումը պահանջում է բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերը: Բուլինգի դրսևորումներին չանդրադառնալը կարող է հանգեցնել դրա տարածվածության զգալի աճի` վտանգ ներկայացնելով կրթական համակարգի կայուն զարգացմանը: