
«Սոցիալական արդարությունը Դպրոցում» — Սյունիքի Մարզ
Հայաստան 2024
Համաժողովի գործընկերն է Հ․Հովնանյան ընտանեկան հիմնադրամը
«Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական երրորդ համաժողովն այլևս իրականություն է: 2024 թվականին համաժողովն անցկացվեց երկու մարզում՝ Շիրակում և Սյունիքում։
Հոկտեմբերի 19-20-ը համաժողովը Կապանում էր, որին մասնացում էր Սյունիքի մարզի ավելի քան 170 ուսուցիչ: Այն ուղեկցվեց տասնյակ բանախոսների ելույթներով, վարպետաց դասերով, ինտերակտիվ քննարկումներով, մշակութային միջոցառումներով, որոնք ուղղված էին սոցիալական արդարությանը վերաբերող հարցերի քննարկմանը:
Կապանում համաժողովի անցկացումը դարձավ հնարավոր շնորհիվ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցության: