Գլոբալ թու Լոքալ (G2L) ՀԿ-ն և հինգ գործընկեր կազմակերպությունները՝ ADICE ասոցիացիան, MTÜ Mondo-ն, Տեխնոլոգիական կրթության հիմնադրամը (TEF), MilleniuM վերապատրաստման և զարգացման ինստիտուտը և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն (YIC Armenia) հայտարարում են «Ավելի ուժեղ միասին» նախագիծը։
Այն նախատեսված է օգնելու և աջակցելու Հայաստանի և Մոլդովայի երիտասարդական կազմակերպություններին անհավասարության դեմ պայքարում, աղքատությունը կրճատելու և այդ խնդիրների լուծման կարողությունները զարգացնելու համար։
2026 թվականի հունվարից մինչև 2028 թվականի հունվարը, նախագիծը, որն իրականացվում է Հայաստանի, Էստոնիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների համատեղ ջանքերով, կմշակի ուսումնական նյութեր և մոդուլներ, որոնք անվճար հիմունքներով հասանելի կլինեն երիտասարդական կազմակերպությունների համար։
Հետևեք մեզ՝ ավելին իմանալու համար։
Նախագծի դոնոր՝ Եվրոպական հանձնաժողով, Erasmus+


Project Duration: 2026
Project Budget: EUR 299 998









