Ֆիլմ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մեր թիմը ստեղծել է ինտերակտիվ ֆիլմ՝ «Որոշում», որն ուղղված է բուլինգային իրավիճակում ճիշտ որոշում կայացնելուն։ Մեր նախագիծը նպատակ ունի դպրոցական երեխաներին սովորեցնել, թե ինչպես վարվել և ինչպիսի որոշումներ կայացնել բուլինգի իրավիճակներին դիմակայելիս: Երբեմն իրական կյանքում նման իրավիճակներում որոշում կայացնելը կարող է դժվար լինել, սակայն մի քանի ընտրություն ընձեռող իրավիճակներում վարժվելը կարող է թուլացնել լարվածությունը և օգնել ճանաչել ճիշտ ընտրությունների հնարավորությունները: