Անցկացվել է «Որոշում» ֆիլմի բաց ցուցադրություն և քննարկում․ «Լուրեր»-ի անդրադարձը
«Գլոբալ թու Լոքալ» կազմակերպության հիմնադիր տնօրեն Իրինա Ալեվերտը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հետ զրույցում անդրադարձել է «Որոշում» ֆիլմի բաց ցուցադրությանն ու հաջորդած քննարկմանը։
Նա նշել է, որ կազմակերպության բոլոր ծրագրերի հիմքում երեք բաղադրիչ կա՝ կրթություն, մեդիա և մշակույթ․ «Մինչ այժմ մենք արել ենք բազմաթիվ թատերական ներկայացումներ, նկարահանել ենք ուսուցողական ֆիլմեր, ներկայացումներ ենք անցկացրել»,-նշել է Իրինա Ալեվերտը։