«Որոշում» ինտերակտիվ ֆիլմԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

«Որոշում» ինտերակտիվ ֆիլմի ցուցադրության հնարավորություն

Սիրելի՛ ուսուցիչներ, մեծ ուրախությամբ ցանկանում ենք հայտնել, որ մեր թիմի կողմից ստեղծված «Որոշում» ինտերակտիվ ֆիլմն արդեն կարող եք ցուցադրել Ձեր դպրոցներում։

Ֆիլմի ցուցադրության հնարավորություն ստանալու համար, խնդրում ենք ուղարկել նամակ մեր էլեկտրոնային հասցեին (g2lyerevan@gmail.com) հետևյալ տեղեկատվությամբ՝
• ուսումնական հաստատության անվանումը
• ո՞ր դասարաններում է ցուցադրվելու ֆիլմը
• ե՞րբ եք պատրաստվում ցուցադրել ֆիլմը

Մենք սիրով կտրամադրենք Ձեզ ֆիլմի հղումը, որն անհատական կլինի միայն Ձեր դպրոցի համար` սահմանափակ ժամկետով։

Ֆիլմը դիտելուց հետո կխնդրենք Ձեզ լրացնել մեր կողմից տրամադրվող հարցաշարը ցուցադրման մասին և, հնարավորության դեպքում, նաև կցել նկարներ։

Ամբողջ տեղեկությունը կտրամադրվի Ձեզ, երբ ստանաք ֆիլմի հղումը։