«Որոշում» ինտերակտիվ ֆիլմ

2023 թվականի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Որոշում» ինտերակտիվ ֆիլմի պրեմիերան՝ «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական երկրորդ համաժողովի շրջանակներում։

«Որոշում» ֆիլմը բուլինգի իրազեկմանն ու կանխարգելմանն ուղղված նախագիծ է, որն իրականացվել է «Գլոբալ թու Լոքալ»-ի թիմի միասնական ջանքերով։

Այն պատմություն է Էրիկի և նրա որոշումների մասին, որոնք ցույց են տալիս նրան իր ամեն կատարած քայլի հետևանքները։ Մենք հաստատակամ ենք այն բանում, որ յուրաքանչյուր երեխա ունի ազատ և անվտանգ մանկություն ունենալու իրավունքը։