«Ազատ հարթակ» հաղորդաշարի վարող Նիկոլայ Մելիքյանը և «Գլոբալ թու Լոքալ»-ի հիմնադիր տնօրեն Իրինա Ալեվերտը քննարկեցին դպրոցներում և մանկապարտեզներում երեխաների բուլինգի խնդրին, դրա կանխարգելմանն ուղղված նախաձեռնություններին և Շվեդիայի, փորձի վրա հիմնված, պատկերացումներին։
Իրինան իր ելույթում ընդգծեց՝ եթե անգամ բուլինգի է ենթարկվում ընդամենը մեկ երեխա՝ դա արդեն խնդիր է։ Դա պայմանավորված է նրանով, որ այն առաջացնում է բուլինգի շղթայական ռեակցիա՝ ներգրավելով զոհին, բուլինգի ենթարկողներին և անցորդների խմբին, ովքեր պասիվ և անտարբեր կերպով են վերաբերվում իրավիճակին՝ բոլորը դառնալով խնդրի մի մասը: