Հետ
2023
2022
2021
2020
«Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական երկրորդ համաժողով

2023 թվականի հոկտեմբերի 21-ից 22-ին տեղի ունեցավ «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական երկրորդ համաժողովը, որն իր շուրջ համախմբեց շուրջ 150 ուսուցչի, 30 և ավելի բանախոսի։ Երկու գերհագեցած օրերն ուղեկցվում էին մշակութային ներկայացումներով և պանելային քննարկումներով։

Համաժողովի շրջանակներում միասին մտորեցինք, խոսեցինք և քննարկեցինք կրթության միջոցով սոցիալական արդարության ջատագովության և վերջինիս ամրապնդման հնարավոր լուծումների մասին։

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ նաև «Որոշում» ինտերակտիվ ֆիլմի պրեմիերան, որը նորարարական մեթոդներով ցույց է տալիս մեր կատարած որոշումների բոլոր հնարավոր ելքերը։

Համաժողովն իրականացվել է «Գլոբալ թու Լոքալ»-ի և Ֆրիդրիխ Էբերտ Հայաստանի Հիմնադրամի համատեղ ջանքերով։

Դոնոր կազմակերպություն՝ Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ - Հայաստան
Ծրագրի տևողությունը՝ 2023
Ծրագրի բյուջե: 37000 EUR