Հետ
2023
2022
2021
2020
Մենք ստեղծել ենք բուլինգի կանխարգելման 2 նոր կրթական մոդուլներ

Հայաստանում բուլինգի կանխարգելմանն առավել համակարգված մոտեցում ցուցաբերելու նպատակով՝ 2024 թվականին մենք ստեղծել ենք բուլինգի կանխարգելման երկու նոր կրթական մոդուլներ՝ համալրելով և ամբողջականացնելով ուսումնամեթոդական ձեռնարկը։ Ձեռնարկի նպատակն է աջակցել հանրակրթության ոլորտի մասնագետներին՝ իրենց գործունեության մեջ կիրառելու բուլինգի կանխարգելմանն ուղղված՝ մեր կողմից մշակված արդյունավետ և համակարգված մոտեցումները։

Ուսումնամեթոդական այս ձեռնարկը հիմնված է շվեդական առաջադեմ մեթոդաբանության և տեղայնացված փորձի վրա։ Այն ներառում է տեսական, գործնական և ինտերակտիվ գործիքներ, որոնք նպաստում են ոչ միայն մանկավարժական անձնակազմի՝ բուլինգի կանխարգելման մեթոդների արդյունավետ կիրառմանը, այլև ամբողջ դպրոցական համայնքի ակտիվ ներգրավմանը։

Ձեռնարկի կիրառմամբ նախատեսում ենք իրականացնել առկա և հեռավար վերապատրաստումներ «Գլոբալ թու Լոքալ Ակադեմիայի» շրջանակում՝ օգտագործելով բացառապես մեր կողմից մշակված ռեսուրսները, այդ թվում՝ «Որոշում» ինտերակտիվ ֆիլմը, «Չուչել» թատերական ներկայացումը և այլ կրթական նյութեր։

Դոնոր կազմակերպություն` EPF
Ծրագրի տևողությունը` 2024-2025
Ծրագրի բյուջե`  5,200,000 դրամ