Երբ որոշեցինք բուլինգի կանխարգելման ծրագրեր իրականացնել Հայաստանում՝ ասացին, որ Հայաստանում նման խնդիր չկա. Իրինա Ալեվերտ
«Երբ որոշեցինք բուլինգի կանխարգելման ծրագրեր իրականացնել Հայաստանում՝ հիմնվելով շվեդական փորձի վրա, մեզ ասացին, որ Հայաստանում նման խնդիր չկա։ Ցավոք, կա․ այն բավականին տարածված է հատկապես դպրոցականների շրջանում». «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում նշել է «Գլոբալ թու Լոքալ»-ի հիմնադիր տնօրեն Իրինա Ալեվերտը։
Բուլինգ հասկացությունը դեռևս ավելի քիչ կիրառություն ունի Հայաստանում, քան հենց բուլինգ երևույթը, որը տարածված է Հայաստանի բոլոր դպրոցներում։ Մենք ավելի հաճախ այս երևույթը բնորոշում ենք տարբեր եզրույթներով՝ բռնություն, ճնշում, ծաղր և այլն։ Սակայն պետք է տարբերել բուլինգը, քանի որ այն վտանգում է մեր երեխաների հոգեկան առողջությունն ու կրթական գործընթացը:
Ինչո՞ւ է հարկավոր պայքարել բուլինգի դեմ, ինչպե՞ս, և պայքարի ի՞նչ օրինակներ կան Հայաստանում, կարող եք ընթերցել «Ամփոփ մեդիա»-ի անդրադարձում: