ՀՀ կրթության և մշակույթի նախարար տիկին Ժաննա Անդրեասյանը կարևորում է «Գլոբալ թու Լոքալ»-ի բեմադրած «Չուչել» («Խրտվիլակ») ներկայացումը՝ «Ոչ քաղաքական զրույց» հեռուստահաղորդման ընթացքում՝ ընդգծելով դրա խորը ազդեցությունը դպրոցականների վրա։
Մենք ոգևորված ենք, որ Երևանի դրամատիկական թատրոնի հետ համագործակցելով՝ ստեղծել ենք մի ներկայացում, որը խթանում է դպրոցական բուլինգի մասին երկխոսությունը, բարձրացնում է կարևոր հարցեր և արդյունավետորեն ծառայում դրա նպատակին: Բաց մի թողեք հնարավորությունը՝ ականատես լինելու ներկայացմանը Երևանի դրամատիկական թատրոնում։