Գլոբալ թու լոքալ կազմակերպությունը առաջնահերթություն է տալիս յուրաքանչյուր երեխայի համար անվտանգ եւ դրական միջավայրի ստեղծմանը նպաստող համագործակցությանը բոլոր մակարդակներում։
Պետական դերակատարների, ուսուցիչների, մանկավարժների, ծնողների եւ երեխաների հետ ամուր գործընկերության միջոցով մենք աշխատում ենք ապահովել՝
- Ծնողների եւ ուսուցիչների միջեւ համագործակցություն` դասարանում դրական մթնոլորտ ստեղծելու համար:
- Դպրոցներում եւ համայնքներում բուլինգի կանխարգելում և նվազեցում։
- Ուսուցիչների եւ որոշումների կայացողների համար բավարար գիտելիքներ եւ հմտություններ ապահովել` դպրոցում սոցիալական արդարության խթանման եւ կիրառման համար։
- Երեխաներին եւ երիտասարդներին գործիքներ եւ գիտելիքներ տալ` բուլինգը ճանաչելու եւ ճիշտ որոշումներ կայացնելու համար:
Մեր նախագծերը ներառում են ուսուցիչների վերապատրաստման մոդուլներ, ուղեցույցներ, տեղայնացված մեթոդաբանություններ եւ կարողությունների զարգացման ծրագրեր:
Դպրոցում ոչ բռնի երկխոսության եւ սոցիալական արդարության խթանման գործում մենք միահյուսում ենք մշակույթն ու արվեստը` մեր ուղերձն էլ ավելի տարածելու համար։ Փորձը ցույց է տալիս, որ մեր ինտերակտիվ ներկայացումներն ու ֆիլմերը մեծ հաջողություն ունեն երեխաներին ներգրավելու եւ ոգեշնչելու գործում: