A photo from the forum hold in Kapan
«Սոցիալական արդարությունը դպրոցում» 4-րդ ուսուցչական համաժողովը՝ Կապանում

«Սոցիալական արդարությունը դպրոցում» 4-րդ ուսուցչական համաժողովը՝ Կապանում․ «Սյունիք» ՀԸ-ի անդրադարձը

«Սյունիք» հեռուստաընկերությունն անդրադարձել է «Գլաբոլ թու Լոքալ» հասարակական կազմակերպության՝ «Սոցիալական արդարությունը դպրոցում» չորրորդ համաժողովին, որն անցկացվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանում։

ՀԿ հիմնադիր տնօրեն Իրինա Ալեվերտը, լրատվամիջոցի հետ զրույցում անդրադառնալով ավելի քան 170 մասնակից ունեցած համաժողովին, նշել է, որ կազմակերպությունն ուսուցչական համաժողովի ընթացքում առաջարկում է բուլինգի դեմ պայքարի համար նախատեսված միջոցներ։

«Կարելի է ընտրել՝ կենտրոնանալ խնդիրների՞ վրա, թե՞ լուծումների․ մենք առաջարկում ենք լուծումներ։ Իհարկե, ամբողջ համակարգը չենք կարող փոխել, բայց առաջարկում ենք այնպիսի գործիքներ, որոնք հնարավորություն կտան մեր ուսուցիչներին իրենց աշխատանքն ավելի հետաքրքիր դարձնել և աշակերտների հետ այլ հարաբերություններ ստեղծել դպրոցում»,-ՀԸ-ի հետ զրույցում նշել է Իրինա Ալեվերտը։